Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»

70
Այսօր, 21:24
«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։
Կատարված քիմիական հետազոտությունների՝ ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրությունում»։
Հիշեցնենք, որ ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ:

Աղբյուրը`   Վեոիլա Ջուր