Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
![]() Ստամբուլի նահանգային իշխանություններն այս տարի ևս արգելել են «Ապրիլի 24-ի հիշատակման» հարթակի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նախաձեռնած միջոցառումը: Կազմակերպիչները դիմել էին Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին Քադըքյոյի Սյուրեյա օպերայի մոտ հիշատակի հավաք անցկացնելու համար, սակայն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս մերժում են ստացել։ Հարթակը հայտարարության մեջ նշվել է, որ հիշատակի միջոցառումը ժողովրդավարական իրավունք է և նպատակ ունի հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի զոհերի հիշատակին, ինչպես նաև կոչ անել՝ առերեսվելու տեղի ունեցածի հետ: Կազմակերպիչները նաև ընդգծել են, որ նման արգելքները չեն նպաստում ժողովրդավարության զարգացմանը և կոչ են արել վերանայել որոշումը։ Հիշեցվում է, որ 2010-2019 թվականներին հիշատակի միջոցառումներն անցկացվել են տարբեր վայրերում՝ առանց ընդհատման, սակայն համավարակից հետո դրանց անցկացումը այլևս չի թույլատրվում։ Այս մասին գրում է Agos-ը: |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
13203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
11000:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
135Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
131Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
150Երեկ, 23:00
