ԱԹՍ-ների հարվածից հետո այրվում է Տուապսեի ծովային տերմինալը
643
Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ., 18:35
![]() Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբի տվյալներով՝ հրշեջները շարունակում են մարել Տուապսեի ծովային տերմինալում ապրիլի 20-ի գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո բռնկված հրդեհը։ Հրդեհի մարմանը մասնակցում է 276 մարդ և 77 միավոր տեխնիկա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ստորաբաժանումները։ Ապրիլի 20-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարեց, որ Տուապսեի նավահանգստում հրդեհ է բռնկվել գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Նախորդ օրը տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման շտաբը հայտնեց, որ ծովային տերմինալում հրդեհի մարմանը մասնակցել է 246 մարդ և 73 միավոր տեխնիկա։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
