Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան

82
Այսօր, 16:00
«Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայ մշակույթ:
Շուտով ապրիլի 24-ն է:
Առանց պաթոսի հնչում է այսպես՝ շուտով նիկոլենք կպարտադրեն ձեզ հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից ձեր խոսքում և ձեր արվեստում:
Շատերդ տանջվելով և ապրումներով գլուխներդ կախ կկատարեք: Գիտեմ, որ նորմալ մարդ եք, բայց ունեք աշխատանքի խնդիր:
Ոմանք և նրանց գլխին Տիկնիկայինի Բաբայանը կանեն դա հպարտ՝ նրա համար նիկոլենց իշխանության պահպանումը այլևս Շեքսպիրյան հարց է:
Բայց շատերդ ինքնաբավ եք և պահանջված, ունեք ընտրելու հնարավորություն: Նիկոլենք գնալու են, իսկ մենք մնալու ենք մեր հողի վրա ու հաջորդ սերունդներին պատմենք և Եղեռնի մասին, և Արցախյանի՝ յուրաքանչյուրս մեր լեզվով, մեր արվեստով, մեզ տրված տաղանդի չափով:
Ընտրության հնարավորություն կա միշտ»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան