Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 22 ապրիլի, 2026 թ.

«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան

60
Այսօր, 14:24
«Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատուհասականներ, դուք ԼԿՏԻաբար ստում եք։
Թութակի պես ձեր «դհոլչու» բլթոցը կրկնողներ, թե, իբր, իր «ժողովրդավար» կառավարման շրջանում են լրագրողներն սկսել ազատորեն քննադատել իշխանություններին, իսկ նախկինների ժամանակ լուռ էին, ԿԵՂՏՈՏ ՍՈՒՏ է։ Լրագրողները գրել և խոսել են բոլորի՛ օրոք. ինչ ուզել ենք՝ գրել ենք, ոնց ուզել ենք՝ գրել ենք։ Ինչ–ինչ ճնշումներ եղե՞լ են։ Եղել են։ Հիմա չկա՞ն։ Իրո՞ք, թշվառականներ։ Եթե ձեր պատկերացմամբ ազատությունն ու ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունեն, իզուր չի, որ ձեր շարքերում ստալինի ու կադիրովի երկրպագուները շնից շատ են։ Ճնշումներ եղել են և նախկինների օրոք, և կան այսօր՝ ավելի նենգ ու նողկալի ձևերով։ Բայց այդ ճնշումները չեն կարողացել ստիպել լռել ՉԼՌՈՂ լրագրողներին։ Ե՛վ նախկինների օրոք, և հիմա։
Մենք մեղավոր չենք, որ դուք տառերը նոր–նոր եք սկսել սովորել»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան