Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները
![]() Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը, աայս մասին հայտնում է Agos-ը։ Ըստ աղբյուրի՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր Ստամբուլի նահանգապետարան՝ ապրիլի 24-ին, ժամը 19:00-ին Քադըքյոյում՝ Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց, հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։ Նույն հարթակի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին ևս նման դիմումները մերժվել են, մինչդեռ մինչև համավարակի շրջանը հիշատակի միջոցառումները տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվել են պարբերաբար։ Կազմակերպիչները հայտարարել են, որ հիշատակի միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել ընդունված որոշումը։ Նրանք նաև ընդգծել են, որ նման հավաքները միտված են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին զոհվածների հիշատակին, ինչպես նաև նպաստել հասարակական հիշողության և առերեսման գործընթացին, փոխանցում է «Արմենպրես»-ը։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:24
«Սա ոչ միայն հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը»․ Գևորգ Դանիելյան
13203:06
Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»
11000:48
«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
135Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
131Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
150Երեկ, 23:00
