Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
![]() Ապրիլի 19-ին Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը փորձել է ճեղքել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ ԱՄՆ-ի զինվորականներից նախազգուշացումներ ստանալուց և կանգ չառնելուց հետո այն ենթարկվել է հարձակման։ Նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտնել է Truth Social-ում։ «Այսօր իրանական TOUSKA բեռնատար նավը, որի երկարությունը գրեթե 900 ոտնաչափ է և ծանրությունը գրեթե ավիակիրի չափ, փորձել է ճեղքել մեր ռազմածովային շրջափակումը, և դա վատ ավարտ է ունեցել նրանց համար։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS SPRUANCE կառավարվող հրթիռային ականակիրն Օմանի ծոցում կանգնեցրել է TOUSKA-ն և նրանց տվել է կանգ առնելու արդարացի նախազգուշացում։ Իրանական անձնակազմը հրաժարվել է ենթարկվել, ուստի մեր ռազմանավը կանգնեցրել է նրանց՝ մեքենայական սենյակում անցք բացելով։ Նավը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի ծովային հետևակի վերահսկողության տակ։ TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ անցյալում իր անօրինական գործունեության պատճառով։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նավի նկատմամբ և հետաքննում ենք, թե ինչ կա նավի վրա»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Truth Social-ում։ |

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
18619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
17219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
80616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
43715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
20714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
70213.11.2026, 11:18
