«Իրանի որոշումը խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, ոչ թե հանգուցալուծում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի «նվերը» Եվրոպային: Իրանի ԱԳ նախարար Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առեւտրային նավերի համար՝ Իսրայելի ու Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է, հրադադարը տասնօրյա է: Ի՞նչ կլինի տասը օր անց, պարզ չէ: Պարզ է մի բան, որ Իրանը փաստորեն լավ նվեր է անում Եվրոպային, քանի որ հայտարարությունից հետո զգալի նվազել է նավթի գինը, ինչպես նաև կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ռեժիմի որոշակի դյուրացում: Իհարկե մտածել, թե հարցերը լուծված են, կիլինի միամիտ: Մյուս կողմից, հնարավոր է Թեհրանը գործել է Պեկինի խորհրդով կամ հորդորով: Բոլոր պարագաներում, Իրանի որոշումն անկասած բավականին խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, այլ ոչ թե նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան
3709:42
Նոր Սահմանադրության տեքստում անհավանական անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
4809:18
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»
4309:12
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»
3709:00
Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»
8108:54
«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
19302:12
