Գիտնականները բացահայտել են երկրաշարժերի առաջացման քիմիական պատճառները
![]() Գերմանացի ֆիզիկոսները նկարագրել են մի մեխանիզմ, որը բացատրում է տեկտոնական բեկվածքների անցումը դանդաղ շարժումից դեպի կտրուկ տեղաշարժեր: Մեխանիզմը հիմնված է ապարների միջև քիմիական կապերի առաջացման և խզման վրա, այլ ոչ թե դրանց մեխանիկական մաշվածության վրա: Արդյունքները հրապարակվել են «Reports on Progress in Physics» ամսագրում: Յուլիխի հետազոտական կենտրոնի և Սաարլանդի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են գրանիտե մակերևույթների փոխազդեցությունը՝ մոդել, որը հաճախ օգտագործվում է տեկտոնական բեկվածքները նկարագրելու համար: Նախկինում ուշադրության կենտրոնում էին մեխանիկական ազդեցությունները՝ անհարթությունների կպչունությունը, մաշվածությունը և ակոսների առաջացումը: Ուսումնասիրության հեղինակները ցույց են տվել, որ մեկ այլ գործընթաց է խաղում հիմնական դեր: Մանրադիտակային շփման կետերում առաջանում են քիմիական կապեր, որոնք անընդհատ ձևավորվում և խզվում են ապարների շարժմանը զուգընթաց: Սա ծախսում է էներգիա, որը ստեղծում է շփում: Գիտնականները մատնանշել են մասշտաբի էֆեկտը: Փոքր համակարգերում կապերը խզվում են միատարր: Ավելի մեծ համակարգերում գործընթացը անհավասար է. առանձին հատվածները սկսում են շարժվել ավելի վաղ՝ նվազեցնելով սահքը սկսելու համար անհրաժեշտ ուժը: Սա փոխում է թիթեղների վարքագծի մասին մեր պատկերացումները: Լրիվ հանգստի և հանկարծակի խզման փոխարեն համակարգը գտնվում է անընդհատ, դանդաղ շարժման մեջ: Այս գործընթացը հայտնի է՝ որպես սողանք, երբ արագությունը հասնում է վայրկյանում ընդամենը մեկ նանոմետրի մի մասի։ Շարժման արագության մեծացմանը զուգընթաց, սկզբում շփումը մեծանում է, քանի որ ժամանակի միավորում ավելի շատ կապեր են խզվում։ Սակայն կրիտիկական շեմին հասնելուց հետո կապերը չեն կարողանում վերակազմավորվել, տեղական ջերմաստիճանը բարձրանում է, և շփումը կտրուկ նվազում է։ Այս անցումը կարող է առաջացնել արագ տեղաշարժեր, որոնք գրանցվում են՝ որպես երկրաշարժեր։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
