Պարզվել է երեկ Չարենցավանում ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
238
Ուրբաթ, 03 ապրիլի, 2026 թ., 22:18
![]() ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան տանող ճանապարհի սկզբնամասում՝ Չարենցավանի վարչական տարածքում վթարի ենթարկված երկու «Mercedes»-ների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Հակոբյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Վռամ Կակոսյանը։ Վթարի հետևանքով Վ․ Կակոսյանը տեղում մահացել է։ Վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Անուշ Հայրապետյանը և 38-ամյա Արմինե Կակոսյանը։ Նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ |

Հայտնի է մահացածի և վիրավորների ինքնությունը
7611:00
Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը
7410:42
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում
8110:12
«10-15 ոստիկանով ծեծել են». քաղաքացին ահազանգում է Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման մասին (տեսանյութ)
9409:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
145Երեկ, 20:48
Արևիկ գյուղի լճերում հայտնաբերվել է անհայտ որոնվող կնոջ մարմինը
127Երեկ, 11:24
