Ավազակային հարձակում՝ Երևանում
![]() Մարտի 9-ին, ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում Շիվամ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ, ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, պահանջել գումար։ Ինքը հայտնել է, որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով՝ դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված արարքը կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Ջաջմանջոտ Դ-ն, 32-ամյա Ռամ Լ-ն, Մինթու Ս-ն, Անմոլ Ս-ն և Աջայ Կ-ն, իսկ Շիվամ Ա-ին դանակով հարվածներ է հասցրել Անմոլ Ս-ն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Տեսել են, որ գետի մեջ մի երեխա գոռում է՝ մամա՛ ջան, օգնեցե՛ք»․ քաղաքացի (տեսանյութ)
12111:06
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Մոսկվայի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
19010:34
ԱՄՆ-ում ռմբակոծիչի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել (տեսանյութ)
22909:56
Փամբակ գետում փնտրում են 7 և 13 տարեկան քույրերին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11109:42
12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել
220Երեկ, 22:48
Երեխաները, որոնց փնտրում են գետում, Արցախից բռնի տեղահանված էին
232Երեկ, 22:42
