Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 մարտի, 2026 թ.

«Տեղեկություններ կան, որ Սյունիքի և Տավուշի դիրքերից ՀՀ դրոշը հեռացվել է»․ լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

83
Այսօր, 14:48
«Տեղեկություններ կան, որ Սյունիքի և Տավուշի դիրքերից ՀՀ դրոշը հեռացվել է»․ լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

«Տեղեկություններ կան, որ Սյունիքի և Տավուշի դիրքերից ՀՀ դրոշը հեռացվել է․ ունե՞ք նման տեղեկություն»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարցրեց լրագրողը։ «Լավ էլի, ո՞վ է ձեզ ասել։ Ո՞ր դրոշն է հեռացվել, որտե՞ղ է դրոշը եղել, որտե՞ղ պիտի պարտադիր լիներ դրոշը»,- պատասխանեց Պապիկյանը։ «Ես խնդրում եմ՝ անհեթեթ մանիպուլյացիաներին տեղի մի տվեք, սահմանը զգայուն թեմա է։ Հասարակությունը ձեզ լուրջ է վերաբերում ու ձեր ցանկացած գրածը լուրջ է ընկալում, մի արեք այնպես, որ մարդիկ հանիրավի անհանգստանան»,- ասաց նախարարը։

Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը