Ծեծկռտուք՝ Փարաքարում գործող բենզալցակայաններից մեկում
![]() Մարտի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հարձակվել են Փարաքար համայնքի Թումանյան 1 հասցեում գտնվող «Լիանա Գարդեն Հոլի» դիմացի բենզալցակայանի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 19։00-ի սահմաններում նախկին տարաձայնությունները պարզաբանելու համար վերը նշված հասցեի բենզալցակայան են եկել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հրաչիկ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 48-ամյա Նվեր Ա․-ն, 22-ամյա Կարեն Գ․-ն և դեպքի մյուս մասնակից, Երևանի բնակիչ 35-ամյա Մխիթար Դ․-ն, ովքեր ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ, քաշքշել են իրար և հնչեցրել են հայհոյանքներ, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սարգիս Տ․-ն հրելով դուրս է հանել տարածքից Հրաչիկ Հ․-ին, Նվեր Ա․-ին, Կարեն Գ․-ին և Մխիթար Դ․-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
