Իրանը փակել է Հորմուզի նեղուցը. Reuters
887
Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ., 20:30
![]() Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արգելել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը։ ԻՀՊԿ-ն ռադիոհաղորդումներ է տարածել, որոնցում նշվում է, որ «ոչ մի նավի չի թույլատրվում անցնել Հորմուզի նեղուցով»։ Reuters-ին ասել է եվրոպական ASPIDES առաքելության ներկայացուցիչը։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Իրանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել Հորմուզի նեղուցի փակման մասին։ Նավթատար նավերը Պարսից ծոցից նավթ են տեղափոխում Հորմուզի նեղուցով։ Իրանի իշխանությունները բազմիցս սպառնացել են փակել նեղուցը, որի միջով անցնում է աշխարհի նավթային փոխադրումների մինչև մեկ երրորդը։ Հորմուզի նեղուցում նավագնացության դադարեցումը համարվում էր Իրանի գործողությունների մեկը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր տարածքում հարվածների դեպքում։ ![]() |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06

