Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան․ ԱԱԾ–ի պատասխանը
![]() WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան. հայտնում է Sputnik Արմենիա-ն։ Խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ–ի պատասխանը՝ Դմիտրի Սելեզնյովի մուտքն անցյալ տարվա նոյեմբերին արգելելու վերաբերյալ։ Պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։ Պատասխանում հղում է կատարվում «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և զ) կետերին: գ) կետում նշվում է, որ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձը անդամակցում է այնպիսի կազմակերպության, որը սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակության թուլացմանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ: զ) կետի համաձայն՝ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: WarGonzo-ն կարծում է, որ հրատարակության հատուկ թղթակցի մուտքն արգելվել է հատկապես 2020 թվականին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունների լուսաբանման պատճառով։ |

«Իբր ընդդիմադիր եք ու երկրի մասին եք մտածում․ ձեր ինքնությունը պաշտպանելու ժամը ե՞րբ է գալու»․ Սյուզան Սիմոնյան
5118:06
Եգիպտոսը Նիդեռլանդներից վերադարձրել է փարավոն Թութմոս III-ի հին կիսանդրին
10317:03
Ճապոնիայում բացվել է Ձմեռային բալենու ծաղկման փառատոնը
9816:45
«Տուրիստական Դիլիջանի ոչ տուրիստական դեմքը». Ոսկան Սարգսյան
9015:24
«Ապրիր մեկ դար, որ ստանաս ՔՊ-ական նախարարի պարգևավճարի 10 տոկոսը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9114:54
«2500 տարի առաջ Պլատոնի ասածը մեզ մոտ գլխիվայր է՝ պղծված ու անարգված». Արմեն Հովասափյան
7214:30
