«Թշնամու բանտում իմ եղբայրների ցմահ ազատազրկումը բոլոր նրանց բանտարկությունն է, ովքեր հայրենիք ունեն». Բագրատ Սրբազան
![]() «Այսօր Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել: Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Սա առաջին հերթին ուղղված է հավաքական մեր գոյությանը»,- Դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Սրբազանն ընդգծել է, որ իրենց դատական գործընթացի բոլոր դատավորներով հանդերձ, քննիչներով, մեղադրողներով, հրահանգ տվողներով, բոլոր այդ համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը: «Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության, ամոթի ու խայտառակության այս զազրելի օրերը: Այսօր իմ եղբայրներին ցմահ ազատազրկման դատապարտելով Բաքվի՝ թշնամու բանտում, դա բոլորիս բանտարկությունն է, բոլոր նրանց, ովքեր հայրենիք ունեն»,- հավելել է Սրբազանը: |

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
2822:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
6922:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
10522:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7221:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
7420:42
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել
14020:21
