«Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում». Էդմոն Մարուքյան
![]() «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջերում տարածած տեսանյութում անդրադարձել է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ վերջինը նշում էր, թե ՀՀ–ում գործող քաղաքական ուժերը երկու խմբի են բաժանվում՝ ուժեր, որոնք ուզում են Հայաստանը պատերազմի տանել, և «Քաղաքացիական պայամանգիր», որն ուզում է խաղաղություն բերել։ «Հայաստանի ղեկավարը, երբ ասում է՝ անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով, ըստ էության ցուցմունք է տալիս ՀՀ պետականության դեմ, իբրև՝ իր երկիրն է կոնֆլիկտ հրահրել։ Նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է։ Իրականությունն այն է, որ ՀՀ–ն կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը վարել է քաղաքականություն, որն ուղղված է եղել սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ: ՀՀ Սահմնադրությունից անկախության հռչակագրին հղումը հեռացնելով, Փաշինյանը մայր փաստաթղթից հանում է ՀՀ ծննդականը։ Փաշինյանը ժողովրդին շանտաժ է անում, ասում է՝ ով իմ հետևից չգա, ուրեմն պատերազմ է ուզում, և այդ շանտաժի արդյունքում վերացնում է ՀՀ անկախության հենքը։ Փաշինյանը երկիրը տանում է ազգակործան պրոցեսի: Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում»,–ասել է Էդմոն Մարուքյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
