Թրամփը կորցրել է հետաքրքրությունն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների նկատմամբ
![]() Ուկրաինայում խաղաղության բանակցությունները ձգձգվել, քանի որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի պատերազմի վրա, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին: Ռուսաստանի վրա խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ճնշումը նույնպես նվազում է։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ վերջին եռակողմ խաղաղության բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի կեսերին Ժնևում և հանգեցրել են արդյունքների վերաբերյալ չափազանց սահմանափակ հայտարարությունների։ Հանդիպումից հետո կողմերն առաջընթաց են գրանցել հրադադարի տեխնիկական մանրամասների քննարկման հարցում՝ թե ինչ է տեղի ունենալու մարտերի դադարեցումից հետո, բայց քիչ առաջընթաց են գրանցել քաղաքական հարցերի, այսինքն՝ այն պայմանների հարցում, որոնց դեպքում պատերազմը կարող է ավարտվել։ Ռուսաստանը շարունակում է պահանջել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնբասի ամբողջ շրջանից, ինչը Ուկրաինան շարունակում է անընդունելի համարել: Հարցականի տակ է նաև Զապորոժյեի ատոմակայանի կարգավիճակը, որը մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Եռակողմ բանակցությունների նոր փուլը հետաձգվել է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի պատճառով, մինչդեռ նախագահ Թրամփը, իր հերթին, իր ուշադրությունը շեղել է Ուկրաինայից դեպի Իրան, Financial Times-ին ասել են չորս եվրոպացի դիվանագետներ։ «Սա աղետ է և՛ մեզ համար [Եվրոպայի], և՛ Ուկրաինայի համար», - հավելել է նրանցից մեկը։ «Բանակցություններում իսկապես դադար է եղել։ Ամերիկացիներն այլ առաջնահերթություններ ունեն, և դա հասկանալի է», - թերթին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները նույնպես հետաձգվում են, քանի որ Վաշինգթոնն այժմ այլ առաջնահերթություններ ունի։ Ըստ էության, Ուկրաինան և Մերձավոր Արևելքի երկրներն այժմ ստիպված են մրցակցել ամերիկյան օգնության համար, FT-ին բացատրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
