«Զեկույցում նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում, պետության հարձակումն է եկեղեցու վրա»․ Հայկ Մամիջանյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Այն ամենը, ինչ չեն ասի իշխանական քարոզիչները ԵԽԽՎ ընդունած բանաձևի և զեկույցի մասին»։ Տեսանյութում Մամիջանյանը մասնավորապես ասում է․ «Իհարկե, բանաձևը խայտառակություն է, բայց այնտեղ առկա են առնվազն 3 կետեր, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու․ 1․ Զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Հստակ նշվում է, որ կա առճակատում պետության և եկեղեցու միջև։ 2․ Նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը և որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները, զեկույցում հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը։ 3․ Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Մնացած ձևակերպումներն անընդունելի են, ինձ համար՝ զարմանալի, բայց երևի թե ամեն բան բացատրվում է աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ»։ Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

«Ամեն ինչ՝ բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից». Սոս Հակոբյան
5902:12
«Ասում են՝ կերեք, փող աշխատեք ու ս***նեք իրար». Լիլիթ Բլեյան
6101:24
Հնարավոր է՝ ԱՄՆ-ն Իրանին հարվածի մարտի կեսերին. Bloomberg
16401:01
Նիկոլ Փաշինյանին միացած Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ևս ստորագրել է Եպիսկոպոսաց ժողովի հայտարարության տակ
7501:00
Գազայի վերականգնման համար կհատկացվի 7 միլիարդ դոլար. «Խաղաղության խորհրդի» որոշումները
15700:18
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
68Երեկ, 23:54
