Երևան`   -5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.

«Ձյունը չի կարող քողարկել օրենքի հերթական խախտումը»․ Սոնա Աղեկյան

81
Այսօր, 13:36
«Ձյունը չի կարող քողարկել օրենքի հերթական խախտումը»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացահայտ բնապահպանական վանդալիզմ՝ Նոր Նորքում.
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի անմիջապես դիմացի այգու տարածքում իրականացվել է բացահայտ բնապահպանական վանդալիզմ՝ թփերը կտրվել են, իսկ արմատները՝ միտումնավոր ծածկվել ձյունով՝ ակնհայտ փորձ կատարելով քողարկել կատարված հանցագործությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ եղանակների տաքանալուն պես նախատեսվում է այգու տարածքում իրականացնել հասարակական նշանակության մի քանի հարկանի շինությունների կառուցապատում՝ կանաչ գոտու հաշվին։
Այս ամենը տեղի է ունենում ոչ թե քաղաքի ծայրամասում, այլ հենց թաղապետարանի շենքի ուղիղ դիմաց։
Հիշեցնեմ, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն, այգիների տարածքում գտնվող հողատարածքներն օտարման ենթակա չեն, ինչը նշանակում է, որ այստեղ տեղի ունեցողը ոչ միայն անբարոյական է, այլ նաև օրենքի բացահայտ խախտում։
Եթե սա «զարգացում» է, ապա այն կատարվում է
կանաչ տարածքների հաշվին, օրենքի շրջանցմամբ և քաղաքացիների շահերի դեմ։
Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ցանկացած շինարարական կամ նախապատրաստական աշխատանք, պատասխանատվության ենթարկել ծառահատման ու կանաչ տարածքի վնասման պատասխանատուներին, ապահովել այգու տարածքի վերականգնումը և հանրային վերահսկողությունը։
Քաղաքը չի՛ կարող զարգանալ սեփական թոքերը կտրելով, և հիշե՛ք, ձյունը չի կարող քողարկել օրենքի հերթական խախտումը»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան