Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գործադիր և օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգեւավճարների լուրից ցնցված հանրությանը, ըստ ամենայնի, երկրորդ ցնցումն է սպասվում: Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաև պաշտոնական փաստաթղթերում: Հետևաբար՝ սպասվում է նաև երկրորդ կիսամյակի համար պարգևատրումը։ Չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-8, իսկ Փաշինյանը՝ 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. «Պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1․5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել», ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել: Իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին, և ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ՝ 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Պարզվում է՝ դեռևս հունիսին քննարկել են պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացման հարցը, սակայն քանի որ դա օրենքի շրջանակներում ընթացիկ տարում հնարավոր չի եղել, որոշել են պարգևավճարների տեսքով բարձրացումը կատարել: Միեւնույն ժամանակ Փաշինյանը խոստացել է, որ այդ բարձրացումներն ամրագրվելու են օրենքով՝ ԱԺ-ն հաստատելու է: Պարզ չէ, թե ինչպես են օրենքը շրջանցելով ինչ-որ պիլոտային ծրագիր արել: Այն, ըստ էության, «Պետական պաշտոնյաների վարձատրման մասին» օրենքի խախտմամբ է իրականացվել, բացառապես՝ բյուջեի հաշվին մի քանի հազար մարդու կաշառելու նպատակով»: |

«Փաշինյանը ծախու լրագրող է եղել․ լավ կլինի շորթման ենթարկվածներն այդ մասին խոսեն»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3513:12
«Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը կերկարաձգվի, կկատարվեն 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ»․ Արմեն Սիմոնյան
5313:06
«Եթե կարող եք Ադրբեջանից բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները»․ Ռուզան Ստեփանյան (տեսանյութ)
6612:18
Զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում․ ակցիա՝ կառավարության մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6511:48
«Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»․ Աստղիկ Մաթևոսյան
2711:18
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7711:00
