Գարեգին Բ-ի դեմ քրեական վարույթ են նախապատրաստում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում՝ «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով անցնում է։ Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ գրավոր հարցում պահանջեցին: Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել՝ Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, և դա առնչվո՞ւմ է արդյոք Վեհափառին՝ նա որևէ կարգավիճակ ունի՞ այդ գործով։ Տիկին Ղազարյանից ստացանք կարճ պատասխան․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում: Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որևէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, և որևէ լուրջ բան չեմ տեսնում»։ Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին՝ իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը»: |

«Փաշինյանը ծախու լրագրող է եղել․ լավ կլինի շորթման ենթարկվածներն այդ մասին խոսեն»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3513:12
«Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը կերկարաձգվի, կկատարվեն 425 մլն դոլարի կապիտալ ներդրումներ»․ Արմեն Սիմոնյան
5313:06
«Եթե կարող եք Ադրբեջանից բենզին բերել, ինչո՞ւ չեք բերում այս մարդկանց հարազատների աճյունները»․ Ռուզան Ստեփանյան (տեսանյութ)
6612:18
Զոհվածների հարազատները պահանջում են արտաշիրիմում․ ակցիա՝ կառավարության մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6511:48
«Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»․ Աստղիկ Մաթևոսյան
2711:18
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7711:00
