Երևան`   -7 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ.

«Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը». Փույա Հոսսեինի

62
Այսօր, 00:12
«Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը». Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրանում վերջին իրադարձությունների զոհերի պաշտոնական վիճակագրությունը.
*Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի պաշտոնական հայտարարությունը զոհերի թվի վերաբերյալ
*Վերջին միջադեպերի հետևանքով զոհված անձանց թիվը կազմել է 3117 մարդ։
*Իրանում տեղի ունեցած իրադարձութ​յունների արդյունքում՝ 3117 զոհերից 2427-ը եղել են անմեղ քաղաքացիներ, որից շուրջ 100-200-ը՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ, իսկ 690-ը՝ զինված անձինք և ահաբեկիչներ:
*Սա այն դեպքում, երբ որոշ արևմտյան լրատվամիջոցներ, առանց որևէ հավաստի աղբյուրի, հրապարակել էին սրանից շատ ավելի մեծ թվեր:
Խորին ցավով և հայրենիքումս տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ սրտի կսկիծով պետք է ասեմ, որ ինձ համար նույնիսկ մեկ անմեղ զոհն արդեն իսկ շատ է, և ես սգում եմ իմ յուրաքանչյուր սպանված հայրենակցի համար»:

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի