Հունվարի 26-30-ը Առաջավորաց Պահքն է
![]() Այս տարի հունվարի 26-30-ը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, Առաջավորաց Պահքն է։ Ուստի այս պահքը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, նրա ինքնուրույն սովորություններից մեկն է և համարվում է հայոց ազգային առաջին պահքը։ Մեր նախնիներն այս պահքը շատ խիստ են պահել՝ հանապազ աղոթելով և իբրև սնունդ ընդունելով միայն հաց, աղ և ջուր, և դարերի խորքից փոխանցել են այն մեզ։ Արագածոտնի թեմը, կարևորելով պահքի և ապաշխարության նշանակությունը, հորդորում է իր զավակներին անխափան անցնել այս ազգային ընթացքը՝ ի բժշկություն Հայոց ազգի մարմնի, մտքի և հոգու և հրավիրում բոլորին պահքն սկսել հատուկ կարգով, որ կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից, որ կատարի ի վերայ ծանր հիւանդաց՝ ի բժշկութիւն ցաւոց եւ ի քաւութիւն յանցանաց»։ |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
