Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի: Կարծես այստեղ պետք էր բղավել «ուռա՜»: Ի վերջո, վերջին ութ տարվա ընթացքում աղքատության այսպիսի աննախադեպ չափերի հասած Հայաստանում ցանկացած նոր արտադրություն, ցանկացած նոր աշխատատեղ կարևոր նշանակություն ունի: Եվ, իհարկե, շատ գովելի ու հաճելի է, որ Հայաստանում նման կարգի ներդրում է արվում: Բայց... Պարզվում է, որ համանման տեքստ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է նաև 2023 թվականի օգոստոսի 18-ին: Այն ժամանակ նշվում էր, որ «առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը»։ Երկուսուկես տարի անց գործարանը դեռևս «կառուցվող» է, և դա փաստորեն իշխանությունների համար հիանալի առիթ է նախընտրական շրջանում հերթական PR անելու համար, ընդ որում՝ սպասվող աշխատատեղերի թիվը ձեռքի հետ ավելացնելով 500-ով: Եթե 2023 թ. տեքստում նշվում էր 1500 աշխատատեղ, ապա «թարմ» տեքստում այն արդեն 2000 է: Հաշվի առնելով, թե նախորդ տարիներին նախընտրական փուլերում ինչ գործարաններ են «բացել» քպականները, սոցցանցերի օգտատերերը նաև կանխատեսում էին, որ մինչև հունիս 7-ը նման PR հաղորդագրություններ շատ կլինեն: Այսինքն, գործարարների ներդրումները իշխանությունները կներկայացնեն որպես իրենց աշխատանքի արդյունք: Էլ չենք խոսում ֆեյք «գործարանների» մասին: Ու պատահական չէ, որ շատերը նույնիսկ կատակում էին, թե գուցե նույնիսկ «Սեպուհ 1»-ի, հայկական հեռուստացույցների, լվացքի մեքենաների, գազի բալոնների գործարանների կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի «բացման» ականատես լինենք»։ |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
