«2025թ․ մահացել է 30 զինծառայող, ունեցել ենք ծառայության հետ կապված 6 մահվան դեպք»․ Սուրեն Պապիկյան
![]() «Այս հարցը պարզաբանման կարիք ունի»,- այս մասին ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցապնդում է արել, որ 2025 թվականին բանակում ունեցել ենք 30 զոհ։ «Հասկանում եմ, որ շատ դեպքերում զոհերի և մահերի հարցը շահարկելը, որոշ քաղաքական գործիչների կամ քաղաքական թիմերի, իրենց կարծիքով կարող է բերել ինչ-որ քաղաքական հաջողություններ և դիվիդենտներ, բայց սա, մեղմ ասած, սարսափելի և նողկալի է։ 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, երկուսը, ցավոք, ինքնասպանության և երկուսը՝ առողջական խնդիրներով։ 2025 թվի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դա չի նշանակում, որ 30 մահերը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է։ Եվ 24-ը՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերն են, այդ թվում՝ նաև հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից»։ |

««Գյումրի 2»-ն արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում»․ Էդմոն Մարուքյան
4111:36
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026-ի աշնանը
11410:23
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին լիկվիդացնելու հարցը»․ #Axios
14610:22
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան․ «Հրապարակ»
6209:18
ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»
8009:00
«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան
11503:06
