«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հեղինակ քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի որդին դատի է տվել «Կաֆֆա» ընկերությանը
![]() Արցախի հայտնի «Տատիկ-պապիկ»՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հեղինակ քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի որդին՝ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ բարձրաձայնելով հեղինակային իրավունքի խախտման հարցը։ Երկու վարույթ է հարուցված՝ հեղինակային իրավունքի խախտման և ժառանգության վիճարկման վերաբերյալ։ Սերգեյ Բաղդասարյանի իրավահաջորդ Աշոտ Բաղդասարյանի փաստաբան Անի Դավթյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է, որ վեճը սուրճ արտադրող «Կաֆֆա» ընկերության հետ է, քանի որ այս ընկերությունն իր «Տատի» և «Պապի» անունով արտադրանքի փաթեթավորման վրա առանց թույլտվության պատկերել է «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերը, բայց՝ աղավաղված։ Ընկերության «Պապի» անունով արտադրանքի վրա պատկերված է միայն պապիկի պատկերն առանձին, իսկ «Տատի» արտադրանքի վրա՝ տատիկի պատկերը։ «Այս ընկերությունն երկար տարիներ քանդակն առանց թույլտվության օգտագործում է իր արտադրանքի վրա։ Իրենց մոտ ոչ թե քանդակն ամբողջությամբ է, այլ կիսած է, ինչը համաձայնեցված չի եղել։ Առհասարակ, ստեղծագործությունը փոփոխելն ու փոփոխած օգտագործելը ոչ գույքային իրավունքների խախտում է, այսինքն՝ ստեղծագործությունն աղավաղել են։ Մեր պահանջը դատարանում բավականին պարզ է՝ մենք ուզում ենք, որ ուղղակի չօգտագործեն քանդակը։ Ֆինանսական պահանջ չունենք, մեր պահանջն այն է, որ պարզապես չօգտագործեն»,- ասել է փաստաբանը։ Անի Դավթյանը նշեց՝ քանի որ քանդակագործը ոչ թե իրական անունով է հանդես եկել, այլ կեղծանունով՝ Սարգիս Սերգեյի Բաղդասարյան, դա խնդիր է, որը դատարանում բարձրաձայնում է մյուս կողմը։ «Մասնավորապես, իրենք ասում են՝ մենք չենք կարող պնդել, որ դա նույն անձն է, չենք կարող պնդել, որ այս քանդակն այդ անձն է ստեղծել։ Ասում են՝ Հայաստանում մեծամասամբ ոչ ոք չգիտի, թե այդ քանդակն ով է ստեղծել։ Իսկ այս պահին դատարանում փորձում են վիճարկել նաև ժառանգության հարցը։ Այսինքն, քանդակագործի որդու ժառանգությունն են վիճարկում»,- նշել է նա։ |

«Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը». Հայկ Դեմոյան
13516.01.2026, 01:00
«Ստի, զրպարտության և սուտ մատնության խավարի փարատում». Հայր Ասողիկ
18715.01.2026, 20:48
Վեհափառ Հայրապետին է ընծայաբերվել Սբ Բարդուղիմեոս առաքյալի հնամենի մասունքարանը (լուսանկար)
18313.01.2026, 20:48
«Որոշել եմ մի քիչ երկար վայելել ոչ թե կյանքը, այլ կյանքի իմաստը». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է
15413.01.2026, 18:30
Թուրքիայում հայկական եկեղեցի կվերականգվի (լուսանկար)
15913.01.2026, 00:36
«Ջենիֆեր Լոպեսի համերգից ինչքա՞ն գումար է վերադարձվել բյուջե»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
15407.01.2026, 16:00
