NASA-ի «Արտեմիս II» լուսնային առաքելության տիեզերանավը բերվել է մեկնարկային հրապարակ
![]() «Արտեմիս II» մարդատար առաքելության համար նախատեսված «Օրիոն» տիեզերանավը տեղափոխող տիեզերական մեկնարկային համակարգը (SLS) հասցվել է Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային օդագնացության և տիեզերական տարածության վարչությունը (NASA): NASA-ն պարզաբանել է, որ մասնագետները հրթիռը և տիեզերանավը հանել են տիեզերանավի հավաքման շենքից և համալիրը տեղափոխել մեկնարկային հրապարակ։ Ինչպես նախկինում հայտարարել էր գործակալությունը, «Արտեմիս II» առաքելության մեկնարկի պատուհանը բացվում է փետրվարի 6-ին։ NASA-ն դեռևս չի հայտարարել մեկնարկի կոնկրետ ամսաթիվ։ NASA-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանը հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մեկնարկից առաջ պետք է իրականացվեն ստուգումների ամբողջական շարք։ Նա նշել է, որ անձնակազմը և տեխնիկական թիմերը պատրաստ են իրականացնել առաքելությունը։ «Արտեմիս» ծրագիրը NASA-ն ներկայացրել է 2019 թվականի գարնանը և բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլը ներառում էր «Օրիոն» տիեզերանավի անօդաչու թռիչքը Լուսնի շուրջ և դրա վերադարձը Երկիր։ «Արտեմիս I» առաքելությունը տևել է 2022 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 11-ը։ Երկրորդ փուլը ներառում է չորս տիեզերագնացներից բաղկացած անձնակազմի հետ լուսնի վրայով թռիչք։ Երրորդ փուլում ՆԱՍԱ-ն նախատեսում է տիեզերագնացներ վայրէջք կատարել Լուսնի մակերեսին։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
