Երևան`   +2 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.

«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան

82
Այսօր, 17:42
«Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի էսօրվա «բազարը» նոր չէ՝ հասնում է նախորդ դարի 40-50-ականներ, երբ «Բրիթիշ Փերթրոլյում»-ն իրանական նավթը սկսեց լայն թափով մզել, և Իրանը հանկարծ որոշում կայացրեց նավթը պետականացնել։ Սրանից հետո էն խեղճ Մոսադաղի գլուխ կերանի ու շահին «իշխանության» բերեցին՝ մի թուլափայ էլ տալով իրանցիքին, դե որ «BMW» քշեն, «Cola» խմեն ու ծափ տան։
Գծած գնում էր, մինչև Խոմեյնին թեմայի մեջ մտավ, հետո Սադամին որպես խաղալիք օգտագործեցին մի 25 տարի, ավելի ուշ՝ վզից մորթեցին, երբ արդեն էլ պետք չէր։ Դրանք իրենց նպատակից չեն շեղվում, ամեն ինչ նույնն է՝ թղթաբանությունն է շատացել։
Միանգամից աչքիս առաջ էլի եկավ տխրահռչակ Բոլթոնի 2018 թվականի տարածաշրջանային այցը, թե ինչ սիրուն գծած դրեց մեր հատվածում ամերիկյան շահերի քարտեզը, բաց տեքստով ամեն ինչ ասեց ու սուսուփուս գնաց։
Եթե Իրանում շահը եկավ իշխանության՝ ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու, քանի որ ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քայլերն ու ստրատեգիան համապատասխանեցնում է թյուրքական նարատիվին, և այնպիսի գործողություններ է կյանքի կոչում, որ տպավորություն է, որ այն նախապես հաստատվել է Անկարայում։
Կարճ ասեմ՝ էս ողջ պատմությունը նավթի մասին է, թե ո՞վ պիտի շատ ծախի, ու թե առնողը ո՞վ է»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան