«Սա աբսուրդ է. Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ պատվախնդիր սպա». Սուրեն Պապիկյան
![]() «Կարեն Շաքարյանը, ով զինվորական բարձրաստիճան պաշտոնյա է, Նիկոլ Փաշինյանի ուխտերթին էր մասնակցում, դրանից հետո Արցախի նախագահի պաշտոնակատարը նրան զրկեց «Արցախի հերոս»-ի կոչումից. ինչպե՞ս եք վերաբերվում դրան և զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի՝ Նիկոլ Փաշինյանի հավաքական պրոցեսների մեջ մասնակցությանը»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Նա պատասխանեց. «Ես պաշտոնապես հերքում եմ զինված ուժերի մասնակցությունը որևէ քաղաքական ակցիայի: Կարեն Շաքարյանն այն մարդն է, որը մշտապես ծառայել է ՀՀ-ին, արժանացել է կոչումների և շնորհների հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Էսօր փորձում են կոչումներից զրկել կամ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, գործունեությամբ ստացել են շնորհներ: Կարծում եմ՝ սա աբսուրդ է: Կարեն Շաքարյանն այսօր էլ հանդիսանում է ԶՈՒ-ի պատվախնդիր սպա և ծառայում է ՀՀ-ին»: |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
