«Երևանը կգործակցի Յերուսաղեմին ու Վաշինգթոնի՞ն, թե՞ կդառնա ուղղակիորեն Բաքվի դաշնակիցը». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանում իրավիճակը շարունակում է թեժանալ: Տեղի իշխանությունների ու բողոքի ելած զանգվածի միջև բռնություն գործադրելու դեպքերն ու զոհերի և վիրավորների թիվն աճում է: Բռնության աճին զուգահեռ աճում է նաև այդ երկրի իշխանությունների նկատմամբ արտաքին քաղաքական ճնշումը, որը կարող է մի ինչ-որ պահի վերաճել ուղիղ ռազմական ճնշման: Մեզ համար խնդիրն այն է, թե այդ պահը երբ կարող է վրա հասնել: Նախկինում առիթն ունեցել եմ ասելու, որ թագաժառանգ Ռեզա Փեհլևին ազգը միավորելու իրական հեռանկար չունի, քանի որ, անգամ իրենից անկախ, հանդիսանում է պարսից ազգայնական գծի ժառանգորդը: Դա էլ, ինքնին, ինչ-որ մի պահից սկսած Իրանի ազգային փոքրամասնություններին մղելու է անջատողականության: Այդ միտումն արդեն իսկ նկատելի է Ռեզա թագաժառանգին մերժող հյուսիսային թյուրքաբնակ շրջաններում: Եթե այդ գոտում իշխանությունները ուժ կիրառեն, ապա հենց դա էլ կարող է հիմք դառնալ Իրանին ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հասցվելիք հարվածների համար: Ադրբեջանի, այս կամ այն կերպ, ներքաշումն Իրանի ներքին հակամարտության մեջ նաև դրանով կանխորոշված կլինի: Արդյոք Երևանը կգործակցի Յերուսաղեմին ու Վաշինգթոնին, թե՞ կդառնա ուղղակիորեն Բաքվի դաշնակիցը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Ժամանակակից աշխարհում նոր սերունդը փակուղու մեջ է»․ Արա Արայան
10203:06
«Գևորգ սրբազանի նոր պահապաններն են՝ նիկոլական»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
11900:24
«Չհասկացա՞ր, որ Պատարագի գնալը միտինգ չէ»․ Էդուարդ Շարմազանով
104Երեկ, 23:54
«Նարեկ Սամսոնյանը հացադուլով տագնապի զանգ է խփում, ասում է՝ միաբանվե՛ք»․ Վարազդատ Հարությունյան
117Երեկ, 23:30
Իրանում անվտանգության ուժերը ձերբակալել են անկարգությունների 200 կազմակերպչի
166Երեկ, 22:42
«Վաղը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
125Երեկ, 22:06
