Նիդեռլանդներում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
![]() Նիդեռլանդներում լուսային շոուի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսատեսի բազմության մեջ, ինչի հետևանքով ինը մարդ վիրավորվել է, հաղորդում է Dutch News-ը: Նշվում է, որ երեք հոգի ստացել են ծանր վնասվածքներ։ Միջադեպը տեղի է ունեցել Նյունսպետ գյուղում։ Մարդիկ հավաքվել էին դիտելու լույսերով զարդարված բեռնատարների երթը, որը սովորաբար անցկացվում է Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։ Մեքենայի ղեկին եղել է 56-ամյա տեղի բնակչուհի։ Ոստիկանությունում ենթադրում են, որ վրաերթը կանխամտածված չի եղել, սակայն հետաքննությունը շարունակվում է։
|

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
