Մադելին Շարաֆյանի «Elio»-ն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի
![]() Pixar-ի «Elio» անիմացիոն ֆիլմը, որի համառեժիսորներից է հայազգի կինոռոժիսոր Մադելին Շարաֆյանը, ներառվել է 2026-ի Golden Globe մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Սա պատմական պահ է հայկական կինոյի համար․ Շարաֆյանը դարձել է առաջին հայ կինն ու Pixar-ի պատմության մեջ ընդամենը երրորդ կին ռեժիսորը, ով գլխավորել է լիամետրաժ նախագիծ։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի ուղիղ եթերով հունվարի 11-ին։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են «Օսկարի» դափնեկիր Դոմի Շին և Pixar-ի ստեղծագործական պրոդյուսեր Ադրիան Մոլինան։ «Elio»-ն մրցում է Arco, Demon Slayer: Infinity Castle, KPop Demon Hunters, Little Amélie և Zootopia 2 ֆիլմերի հետ։ «Էլիո»-ն 11 ամյա տղայի մասին է, ով պատահաբար դառնում է Երկրի «ներկայացուցիչը» հեռավոր գալակտիկայում։ Ֆիլմը առանձնանում է խորքային թեմաներով՝ պատկանելիություն, ինքնություն և հասունացում, որոնք համադրված են Pixar-ի ֆանտաստիկ աշխարհի հետ։ Ավելի վաղ Շարաֆյանը պարգևատրվել է Armenian Film Society Gala-ի մրցանակով, որը նրան է հանձնել Pixar-ի պրոդյուսեր և հայկական սփյուռքի ներկայացուցիչ Քեթրին Սարաֆյանը։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
