Այվազովսկու «Փրկվածները» կտավը վաճառվել է ռեկորդային գնով
![]() Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» նկարը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 4,188 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ըստ Artprice-ի տվյալների՝ սա նկարչի ստեղծագործությունների համար աշխարհում սահմանված նոր աճուրդային ռեկորդ է,։ Մոտ երեք մետր լայնություն ունեցող «Փրկվածները» նկարն Այվազովսկու ամենամեծ կտավներից է, որ երբևէ հայտնվել է շուկայում։ 1878 թ․ թվագրված այս նկարը վերջին անգամ Sotheby’s-ի աճուրդում ներկայացվել էր 2004 թ․ ապրիլին՝ դառնալով այն ժամանակ ռուսական արվեստի պատմության մեջ վարպետի մեծածավալ կտավը, որ երբևէ մասնակցել է աճուրդի (195 × 266 սմ)։ Ավելի վաղ Այվազովսկու ստեղծագործությունների համաշխարհային աճուրդային ռեկորդը կազմում էր 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ , երբ 2012 թ․ Sotheby’s-ի աճուրդում վաճառվել էր «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի տեսարանը» կտավը։ |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24
