«Լեգիտիմացրել եք հայհոյախոսությունը․ երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում, ես գետինն եմ մտնում»․ Լիլիթ Գալստյան
![]() «Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռարկել քրեական մշակույթն արմատախիլ անելու համար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե երկրում քրեական բարքերի առատությունը խնդիր է ամբողջ հասարակության համար։ «Դա գալիս է նրանից, որ երբ որ տղա երեխայի լեզուն բացվում է, Հայաստանում՝ շատ տեղերում նույնիսկ երբեմն «մամա»-«պապա»-ից առաջ հայհոյանք են սովորեցնում, ու հետո ազգուտակով գալիս ծափ տալիս։ Բա ի՞նչ է լինելու դրա վերջը․ իհարկե այդպես է լինելու»,- հավելեց Փաշինյանը։ Լիլիթ Գալստյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Դուք պետք է ինքնահայաց լինեք և ընդունեք, որ ՀՀ քաղաքական խոսույթում որևէ քաղաքական գործիչ հայհոյախոսությունն այդպես չի լեգիտիմացրել, ինչպես դուք և ձեր քաղաքական ուժը․․․ Երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-նրով կամ սոցցանցերով, և միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս, ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»։ «Մենք միշտ աշխատում ենք տեսնել մեր թերությունները և ուղղել դրանք»,- պատասխանեց Փաշինյանը։ |

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
2822:48
Ալի Խամենեին վախենում էր որդու՝ իշխանության գալուց. #CBS_News
6922:30
Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
10522:04
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7221:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
7420:42
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել
14020:21
