«Աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են, ի՞նչ քաղհասարակության ներկայացուցիչներ»․ Հայկ Մամիջանյան
![]() «Գոյություն ունի մարդկային արժանապատվություն հասկացություն․ գնաս մի քաղաք, որտեղ պահվում են քո հայրենակիցները, և գոնե իրենց որպիսությունից չտեղեկանա՞ս․․․»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների Բաքու կատարած այցի մասին։ «Ի՞նչ է նշանակում քաղհասարակության ներկայացուցիչներ․ ոչ էս կողմն է քաղհասարակության ներկայացուցիչներ՝ աշխատավարձով Փաշինյանին գովերգող մարդիկ են, ոչ էլ էն. Ադրբեջանում քաղհասարակություն հասկացություն առհասարակ նոնսենս է։ Իսկ ինչ վերաբերում է իրենց ասածներին, իրենք այստեղ էլ էին Ադրբեջանի քարոզչությունը տանում՝ առանց Բաքու գնալու, երևի ոգևորվել են, կամ ինչ որ կերպ ոգևորել են իրենց Ադրբեջանում, ու հիմա ավելի մեծ ոգևորությամբ շարունակում են առաջ մղել ադրբեջանական նարատիվը»,- հավելեց Մամիջանյանը։ |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
