Երևան`   -4 °C
Այսօր`   Կիրակի, 18 հունվարի, 2026 թ.

«Հայաստանում փաստացի էկոլոգիական աղետ է»․ Տաթևիկ Հայրապետյան

161
Չորեքշաբթի, 26 նոյեմբերի, 2025 թ., 17:30
«Հայաստանում փաստացի էկոլոգիական աղետ է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանում փաստացի էկոլոգիական աղետ է՝ խոշոր հրդեհներ, գերաղտոտված օդ, բայց դա բնավ լրահոսային ու կարևոր չէ երկրի անվտանգությունը տապալած Ալիևի կամակատար «Քանդենք պետությունը» քաղաքական ուժի համար: Իրենք զբաղված են հակաեկեղեցական արշավով…
Այդ արշավը հոգնեցնում ու անիմաստ մաշեցնում է հանրային դաշտը: Մինչդեռ մենք փոխաբերական և իրական իմաստով վառվող խնդիրներ ունենք, որոնք լուծող իշխանության կարիք ունեն: Այդ իշխանությունը հենց մենք էլ պետք է ձևավորենք՝ մեր քվեով, գիտակցությամբ ու հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ»: