414 տարվա վաղեմության հայկական ջրհոր է հայտնաբերվել Ուկրաինայի Յազլովեց գյուղում
![]() Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարվա վաղեմություն ունեցող եզակի հայկական հուշարձան։ Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միությունից, հետազոտողները պատահաբար գտել են հայկական ջրհոր, որը կառուցվել է 1611 թվականին Յազլովեց գյուղում։ Սովորական քարաշեն աղբյուրի տեսք ունեցող կառուցվածքի մեծ մասն իրականում գտնվում է գետնի տակ, որտեղ իրականացված է բարդ հիդրոտեխնիկական համակարգ, որը ստեղծվել է հայ վարպետների կողմից XVII դարում։ Հզոր ակունքից եկող ջուրը նախ լցվում է ստորերկրյա ավազանի մեջ, ապա դուրս է գալիս մակերես։ Աղբյուրի պատին պահպանվել է լատիներեն և հայերեն արձանագրությամբ սալաքար․ «Սա կառուցեց հայ Հակոբը 1611 թվականին՝ հանուն հասարակության բարօրության։ Այս խաչը և աղբյուրը Հակոբի և նրա եղբոր Ստեփանի ձեռքի գործն են։ Աբրահամ քարագործ վարպետը իր աշխատանքը կատարել է մեծ նվիրվածությամբ»։ Սալիկի վերին մասում պատկերված է բացված թևերով արծիվ, որի տակ փորագրված է խաչ՝ բարդ բուսական զարդանախշով։ Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցում բնակվող հայ վարպետները նաև պատրաստել են տեղական եկեղեցու դարպասների և հին ամրոցի քանդակները։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
