ԿԴՀ-ի նախարարին տեղափոխող ինքնաթիռը հրդեհվել է
![]() Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արդյունաբերության նախարար Լուիս Կաբամբային տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արդյունաբերության նախարար Լուիս Կաբամբային տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել Կոլվեզի օդանավակայանի թռիչքուղուց և հրդեհվել։ Actualite լրատվական պորտալի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ըստ առցանց հրատարակության՝ ինքնաթիռում եղել է 20 ուղևոր, այդ թվում՝ նախարարը, որը ժամանել էր տարածաշրջան՝ կոբալտի հանքում փրկարարական աշխատանքները ստուգելու համար, որտեղ սողանքը տասնյակ մարդկանց կյանք էր խլել։ Նախարարը և նրա պատվիրակության բոլոր անդամները կարողացել են ժամանակին տարհանվել ինքնաթիռից, ողջ ուղեբեռը մնացել է ինքնաթիռում։ Սողանքը տեղի է ունեցել շաբաթ օրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավային Կավամա շրջանում գտնվող Մուլոնդո հանքում։ Զոհվել է 42 մարդ:
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
