«Պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը». Տեր Փառեն
![]() Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խաչիկ գյուղում տեղի ունեցած Պատարագի այն դրավագին, որտեղ, երևում է, թե ինպես է պատարագիչը միտումնավոր կրճատում Վեհափառ Հայրապետի անունը: Տեր Փառենը տեղադրել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Սա 1880 թվականին Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի ժամանակ տպագրված Խորհրդատետրից է։ Այս Խորհրդատետրը տպագրվել է Հայոց Աշխարհի տարբեր տեղերից բերված տպագիր և ձեռագիր 40 օրինակների՝ իրար հետ համեմատելուց հետո, որի ընթացքում հաշվի են առնվել նույնիսկ ամենափոքր մանրուքները։ Հետևաբար, Պատարագի այս մասը կամայականորեն զեղչել, մեղմ ասած, չի կարելի։ Զեղչում են կա՛մ տգիտաբար, կա՛մ նենգ դիտավորությամբ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրորդ Վեհափառն է, և պատարագիչ քահանան պարտավոր է հնչեցնել Վեհափառի անունը։ Տղամա՛րդ եղեք, ափսո՛ս եք, ձեզ մի՛ վնասեք»: Աղբյուրը` Տեր Փառեն Առաքելյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
