Մաքրուհին ոչնչացրել է արվեստի գործը՝ շփոթելով այն կեղտոտ հայելու հետ
![]() What's The Jam-ը հաղորդում է, որ Թայվանի Քիլունգի արվեստի թանգարանը մաքրելիս աշխատակիցն անգիտակցաբար ոչնչացրել է ժամանակակից արվեստի գործ։ Նա ենթադրել է, որ փոշով ծածկված հայելին պարզապես մաքրման կարիք ունի։ Նկարիչ Չեն Սուն-չիի «Շրջված շարահյուսություն - 16» վերնագրով աշխատանքը «Մենքը ես եմ» ցուցահանդեսի մաս էր կազմում, որը ուսումնասիրում էր ինքնության և փոխակերպման թեման ժամանակակից մշակույթում։ Կտավը՝ փոշոտ հայելին, որը մասամբ ծածկված էր ցանցով, նկարչի կողմից օգտագործվել է՝ որպես միջին խավի ընկալման և ինքնաճանաչման փոխաբերություն։ Երեկոյան մաքրության ժամանակ թանգարանի աշխատակիցը որոշել է, որ հայելին փոշոտ է և զգուշորեն սրբել է այն։ Քիլունգ քաղաքի մշակույթի և տուրիզմի բյուրոն ներողություն է խնդրել նկարչից և սկսել է բանակցություններ վնասի փոխհատուցման համար։ Խորհրդակցություններ են ընթանում նաև թանգարանի ապահովագրական ընկերության հետ։ Իրավաբան Ցայ Չիա-Հաոյի խոսքով՝ փոխհատուցման չափը կախված կլինի ապահովագրական պոլիսի պայմաններից, քանի որ սա դիտավորյալ գործողություն չէ: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
