Կործանվել է 38,000 գալոն վառելիք տեղափոխող ինքնաթիռը. կան զոհեր
![]() «United Parcel Services» (UPS) ընկերության MD-11 բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի Քենթուքի նահանգում, թռիչքից կարճ ժամանակ անց։ Այն ուղևորվում էր դեպի Հոնոլուլու։ Քենթուքիի նահանգապետ Էնդի Բեշիրը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լուիսվիլի Մուհամմադ Ալիի միջազգային օդանավակայանի մոտ UPS բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: UPS-ի տվյալներով՝ MD-11-ում եղել են անձնակազմի 3 անդամ։ Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրել են ինքնաթիռի այրվող թևով թռիչքի տեսագրությունը, և հարվածից հետո բռնկվող հսկայական կրակե գնդի տեսագրությունը։ Վթարից հետո թռիչքուղուց այն կողմ գտնվող մի քանի շենքեր այրվել են։ Պայթյունի պահին ինքնաթիռը տեղափոխում էր մոտավորապես 38,000 գալոն վառելիք (մոտավորապես 144,000 լիտր)։ Դաշնային ավիացիայի վարչության տվյալներով՝ վթարի ենթարկված ինքնաթիռը արտադրվել է 34 տարի առաջ։ Լուիսվիլի օդանավակայանում է գտնվում UPS Worldport-ը՝ ընկերության գլոբալ ավիաբեռնափոխադրման կենտրոնը և աշխարհի ամենամեծ փաթեթների մշակման կենտրոնը։ «Կան բազմաթիվ վիրավորներ և շարունակվող հրդեհ։ Տարածքում փակ են մի քանի ճանապարհներ. խնդրում ենք խուսափել դեպքի վայրից»,- սոցիալական ցանցերում գրել է Լուիսվիլի քաղաքապետ Քրեյգ Գրինբերգը։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
