ԱՄՆ-ն կրկին թմրանյութերով բարձված նավակ է ոչնչացրել
![]() Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է ԱՄՆ-ի ուժերի կողմից միջազգային ջրերում կոլումբիական «Ազգային ազատագրական բանակ» (ELN) ապստամբական խմբավորման կողմից թմրանյութերի մաքսանենգության համար օգտագործվող նավակի ոչնչացման մասին։ Հեգսեթը X-ում հաղորդել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, հարվածել են ELN-ի հետ կապված փոքր նավի։ ԱՄՆ-ն այն համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Հեգսեթը պարզաբանել է, որ նավակը գտնվում էր միջազգային ջրերում՝ ԱՄՆ-ի Հարավային հրամանատարության պատասխանատվության գոտում, որը ներառում է Կենտրոնական և Հարավային Ամերիկան և Կարիբյան ավազանը։ Փենթագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն ստացել է հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նավն օգտագործվում էր «նշանակալի քանակությամբ թմրանյութերի մաքսանենգության համար»։ Հեգսեթը հայտարարել է, որ «հարվածի պահին նավի վրա եղել են երեք տղամարդ նարկոահաբեկիչներ», նրանք սպանվել են։ Նախարարը նշել է, որ ամերիկացի զինվորականներ չեն տուժել։ Հեգսեթը Հարավային Ամերիկայում գործող թմրամիջոցների կարտելները համեմատել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։ «ԱՄՆ-ն այս կազմակերպություններին կվերաբերվի այնպես, ինչպես նրանք կան։ Նրանց կհետապնդեն և կսպանեն, ինչպես «Ալ-Քաիդան»», - գրել է նա։
|

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
