«Պատրաստվում են «խրամատ» փորել Եղեռնի հուշարձանի շուրջը»․ Անահիտ Թարխանյան
![]() «Եղեռնի հուշարձանը պատմամշակութային արժեք ունեցող հուշարձան է, և իր շուրջը անփորձառու, բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքն այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ»,- հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եղեռնի հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Հուշակոթողի12 աստիճանից քանդված են 4-ը, սեպտեմբերի սկզբին սկսեցին քանդել դրսի քարերը, որոնք պարզապես չէին կարողանում պոկել պատերից, այնքան մեծածավալ են այդ քարերը, որ ինչոր հնարվավոր է եղել՝ պեկել են, մնացածը մնացել են երկաթբետոնի մեջ ամրակայված, ու փորձում են հարթեցնել, որ դրա վրայից սալիկապատում անեն։ Եվ այս ամենը արվում է անձրևների նախօրեին»,- ասել է ճարտարապետը։ «Ցավը և իմ մտահոգությունը այն է, որ պատրաստվում են Եղեռնի հուշարձանի շուրջը փորեն, մոտավորապես, Արփա-Սևան թունելի պես մի խրամատ, 4մ խորությամբ և 3մ լայնությամբ մի հատ խրամատ են փորում դրա շուրջ, և դա հաջորդ էտապն է»,- իր մտահոգությունն է հայտնել Անահիտ Թարխանյանը։ «Այդ մեծածավալ աշխատանքները ինչի համար են պլանավորված․ ընդամենը մի քանի քար, որոնք որ ներքևում աղակալվում են։ Ընդամենը պետք էր նուրբ չոտկերով այդ աղը մաքրել, մի հատ լվանալ, մի հատ չորացնել, հատուկ հիդրոֆոբ նյութերով այս քարերը վերանորոգել։ Մենք նախագծով ծախսել ենք 5 անգամ ավելի մեծ գումար, քան պետք էր ծախսվեր՝ այս անելու համար»,- նշել է նա։ |

Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր պատգամը ուղղեց հայ ժողովրդին (տեսանյութ)
115Երեկ, 23:30
Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկար, տեսանյութ)
147Երեկ, 22:36
Բրիտանական թանգարանը ձեռք է բերել թանկարժեք ընծան, որը Հենրի VIII թագավորը նվիրել է իր կնոջը
57311.02.2026, 01:01
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է (լուսանկար)
13510.02.2026, 19:18
Եգիպտոսը Նիդերլանդներից վերադարձրել է գողացված կիսանդրին, որը թվագրվում է Թութմոս III-ի ժամանակաշրջանով (տեսանյութ)
69308.02.2026, 19:12
«Ժամանակակից հայ կինոյում այդ ավանդույթը ջնջվեց, առաջին պլան եկավ գլամուրը»․ Մհեր Մկրտչյան
13706.02.2026, 17:12
