«Արարատը մեր աչքերում» միջոցառում` Մայր աթոռի բակում
![]() Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայորդյաց տները և «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը համատեղ, նախատեսում են Հայորդյաց տների երեխաների մասնակցությամբ իրականացնել՝ «Արարատը մեր աչքերում» հոգևոր և կրթամշակութային ծրագիր, որն ուղղված է երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մեր մշակութային ժառանգության ամրապնդմանը և հոգևոր դաստիարակությանը: Մեկօրյա հոգևոր-կրթամշակութային նախագիծը նախատեսում է շուրջ 150 երեխայի մասնակցություն՝ ստեղծագործական աշխատարաններով, բացօթյա նկարաշարով և խորհրդանշական ցուցադրությամբ։ Միջոցառման ընթացքում երեխաները հայացքը դեպի Արարատ լեռն ուղղած՝ կպատկերեն այն իրենց գեղարվեստական ընկալմամբ։ Արարատ լեռը հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ոչ միայն հայ ժողովրդի պատմությանը, այլև ապրել յուրաքանչյուր հայի հոգու մեջ։ Նախաձեռնությունը միտված է ազգային ինքնության, արվեստի, կրթության և խաղաղ ինքնարտահայտման խթանմանը։ Միջոցառումը նախատեսված է իրականացնել Ս․ Էջմիածնի Մատենադարանի հարակից տարածքում։ Միջոցառումը կիրականացվի ս/թ․ հոկտեմբերի 2-ին։ Սկիզբը՝ ժամը 16։00-ին։ Աղբյուրը` «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
