«Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և հասան դրան»․ Արամ Իսաբեկյան
![]() ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա և վերջ, շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։ Նույնիսկ տառերը հանեցին։ Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և վերջապես հասան դրան. 2013 թվին բացված ցուցասրահը, որտեղ ցուցադրված էին Երևան քաղաքին նվիրված 28 Իսաբեկյանի կտավները, շատ նենգ ձևով վերացվեց։ Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնօրեն Սոնա Հարությունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ, քաղաքապետարանի, որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։ Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից, որի հետ հանդիպել էի, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը, խոստացավ, որ կզբաղվի և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։ Չեմ ցանկանում պատմել, թե ինչքան են ինձ խաբել և ցավ պատճառել, բայց ուզածները ի՞նչ է, ինչո՞ւ են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ, հասկանալ է պետք»։ Աղբյուրը` Արամ Իսաբեկյան |

Նորահայտ հնավայրի պեղումներ՝ Վեդիի մերձակայքում (լուսանկար)
218Երեկ, 00:48
Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսից էլ բարձր. լեհ միլիարդատերն Աստվածամոր՝ 55-մետրանոց արձան է կառուցում (լուսանկար)
54215.06.2026, 23:13
Բացահայտում Տաթևի Մեծ անապատում. գտնվել է համալիրի արևային ժամացույցը (լուսանկար)
18915.06.2026, 01:00
Մահացել է Վոլֆգանգ Գուստը
14713.06.2026, 15:48
Մատենադարանին է նվիրաբերվել 4000-ամյա վաղեմության աքքադական կավե սալիկ
18912.06.2026, 13:48
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կրկին կիսով չափ ջրի տակ է (տեսանյութ)
20312.06.2026, 00:18
