Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը
![]() Թուրք դաշնակահարուհի, կլավեսինահար և կոմպոզիտոր Իքլիմ Թամքանը կատարել է հայ մեծանուն դաշնակահար և կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը, գրում է Ermenihaber.am-ը։ Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում: «Միջանկյալ հավելենք, որ Սայաթ Նովայի ժողովրդական մեղեդիներից ոգեշնչված այս ստեղծագործությունը նվիրված է Արամ Խաչատրյանի հիշատակին։ Թամքանը նշել է, որ այս ստեղծագործությունը երաժշտության լեզվով արտահայտում է հանդուրժողականության, խաղաղության և համակեցության հարստությունը, անցյալի ցավին դիմակայելու ազնիվ քաջությունը։ «Այս ձայնագրությունը նվիրված է նրանց նվիրական հիշողություններին, ովքեր աշխատել են խաղաղության համար, թողել են իրենց հետքը և որոնց հիշողությունները հավերժ են»,-նշել է նա»,- գրել է լրատվամիջոցը։ |

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
178Երեկ, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
52325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
19324.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
13824.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
18524.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
22623.11.2026, 00:24
