«Ժանսեմ` կենդանի գծի վարպետը». ժամանակավոր ցուցադրություն` ազգային պատկերասրահում
![]() Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) 105-ամյակին նվիրված՝ «Ժանսեմ՝ կենդանի գծի վարպետը» ժամանակավոր ցուցադրությունը։ Ժանսեմի ստեղծագործական ուղին խորապես հագեցած է մարդասիրական և սոցիալական թեմաներով։ Նրա գրաֆիկական աշխատանքներում գերակշռում են հասարակության մոռացված, անտեսված խմբերի ներկայացուցիչներ՝ աղքատներ, ծերեր, կանայք, երեխաներ, ինչպես նաև առօրյայի կերպարներ ու դրվագներ։ Ցուցադրությունում ներառված են նկարչի 120-ից ավելի աշխատանքներ, որոնք ընդգրկում են 1960–80-ականների հիմնական թեմատիկ ուղղությունները։ Ներկայացված գործերն ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած ու Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող շուրջ 500 ստեղծագործություններից, ինչը դարձնում է նրան պատկերասրահին ամենախոշոր նվիրատվություն կատարած նկարիչ։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
