«Գորիսի երկրագիտական թանգարանը խղճուկ վիճակում է»․ Հակոբ Կարապետյան
![]() Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գորիսի երկրագիտական թանգարանը, մի բառով ասած, խղճուկ է։ Սկսած մուտքից ու շենքային պայմաններից՝ խոնավ, փոքրիկ սրահ, որտեղ առանց ժամանակագրական կամ թեմատիկ դասավորության խառը լցված են աղքատիկ ցուցանմուշները, անկյունում մի երկու ողորմելի խրտվիլակներ են ընկած, որոնք իբր պատկերում են տարածաշրջանի ոչ վաղ անցյալի տարազները, բրոնզեդարյան կճուճների վերևում՝ Նժդեհի մի քանի նամակների պատճեներն են՝ թվագրված 1919-21թթ։ Որևէ ինովացիոն լուծման մասին, իհարկե, խոսք չկա։ Մինչդեռ, էս տարածաշրջանը վաղ միջնադարից սկսած, մինչեւ 18-19-րդ դարեր, Առաջին հանրապետություն, Սովետի շրջան ու նորագույն ժամանակներ, շատ հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, կենցաղն ու մշակույթը ներկայացնելու համար նյութի պակաս էլ պետք է որ չլիներ. վստահ եմ՝ շատ տներում պահպանված կահույք էլ կա, տարազ էլ, կենցաղի այլ տարրեր էլ, որը կարելի կլիներ հավաքել ու ցուցադրել։ Մանավանդ հիմա, ճանապարհային ցանցի փոփոխության արդյունքում Գորիսը կարող է գրավիչ լինել հատկապես տուրիստների համար, իսկ տուրիստին, բացի բնական գեղեցկություններից ու միջնադարյան վանքերից, նաև թանգարաններով են գրավում։ Գնացեք Դիլիջանի երկրագիտական թանգարան ու տեսեք տարբերությունը։ Էն դեպքում, երբ Դիլիջանը, ամենայն հարգանքով, Գորիսից ավելի հարուստ քաղաքային պատմություն չի ունեցել։ Աղբյուրը` Հակոբ Կարապետյան |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
