Կվերականգնվեն Կիրանցի եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը
![]() Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են խոշորաչափ քիվերի տեղադրման և զանգակատան վերականգնման աշխատանքները, Սրվեղ վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) իրականացվում են կարալցման աշխատանքներ: Հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպությունների հետ տեղում քննարկվել են մասնագիտական լուծումների և մոտեցումների հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ եկեղեցու վերականգնման համար ոչ ստանդարտ չափի աղյուսների՝ արտերկրից ներկրման հնարավորությունը: |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
